Մեծամորի ոստիկանապետը մեքենայով մխրճվել է թու...

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Volvo» ավտոքարշակի մեջ։

Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

«Toyota»-ի վարորդը «Volvo»-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրը նշում է, որ հիվանդանոց տեղափոխված «Toyota»-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։ Իսկ «Volvo»-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձում էր ճանապարհը ազատեր, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, «Toyota»-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ։