Հուլիսի 5-ին ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնական օրվա առանցքային իրադարձությունը ավանդական դարձած տոնական քայլերթն է, որը արարողակարգային կերպով գլխավորելու են տարբեր նվագախմբեր, ուղեկցող մոտոցիկլավարներ, զինվորական վաշտ, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, դրոշակակիրներ, ուղղաթիռ, որից ամրացված կլինի եռագույնը:
Տոնական քայլերթը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Ազատության հրապարակից: Քայլերթին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերից, Երևանի վարչական շրջաններից, այնպես էլ՝ Ջավախքից, Արցախից, Սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ (5,000-7,000 մասնակից):
Ազատության հրապարակից քայլերթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որտեղ կիրականացվի ֆլեշմոբ՝ մարդկանցով կպատկերվի տեքստ, այնուհետև քայլերթը կշարժվի Շահումյանի անվան հրապարակ։
ՀՀ պետական խորհրդանշանների տոնական քայերթի կազմակերպման նպատակով «Մենք» հիմնադրամը նախաձեռնել է հանգանակություն՝ տոնական քայլերթի երեխաների և երիտասարդների եռագույն շապիկների ու դրոշների ձեռք բերման համար: (Նվիրաբերե՛ք առցանց՝ 2,500-ից մինչև 125,000 ՀՀ դրամ։ Հանգանակության համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://yeraguyn.com/donation-3/



