Մարդկությանը հայտնի են Երկրի ուղեծիրը հատող խոշոր երկնաքարերի եւ երկնային մարմինների միայն 40 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը, իր հրապարակած՝ տիեզերական տարածության՝ խաղաղ նպատակներով օգտագործման մասին հրապարակած զեկույցում։ Համաձայն փաստաթղթի, անցյալ տարի երկնային մարմինների դիտարկման ավելի քան 39,5 միլիոն տվյալ է հնարավոր եղել հավաքագրել գիտական հանրության կողմից։ Միայն այս տարվա համար գիտնականները իրազեկվել են ավելի քան 25,6 հազար երկնային մարմինների մասին, որոնք մոտենում են երկրից։ Սա ռեկորդային թիվ է։ Չի բացառվում, որ դրանց մի մասը կարող են հասնել մեր մոլորակին։



