Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հույս է հայտնել, որ գալիք տարին առավել խաղաղություն կբերի հատկապես Մերձավոր Արևելքին։ Այս մասին ասված է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի՝ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին սուրբծննդյան ուղերձում։
«Այս Սուրբ Ծննդին ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ սկիզբ է առել Սուրբ Ծննդյան պատմությունը: Ես կձգտեմ յուրաքանչյուր մարդու համար ավելի լավ, ավելի պայծառ ապագայի և կնշեմ այն ուրախությունն ու հրաշքը, որ բերում է Սուրբ Ծնունդը»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Sky News-ը։
Սթարմերը, ով ստանձնել է կառավարությունը հուլիսին ընտրություններից հետո, հատուկ ընդգծել է նրանց, որոնք տոնը կանցկացնեն ուրիշներին ծառայելով։ Նրանց թվում նա նշել է բուժանձնակազմի, զինվորականների, եկեղեցու աշխատողների, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների։
Ինքը՝ կառավարության ղեկավարը, դեկտեմբերի 25-ին կլինի վարչապետի պաշտոնական երկրի նստավայրում՝ Չեկերսում, որը գտնվում է Լոնդոնից հյուսիս-արևմուտք։ Ամանորյա տոներին նա «մի քանի օրով» կմեկնի արտերկիր։ Միևնույն ժամանակ, վարչապետի գրասենյակը հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ ուր են գնալու Սթարմերը և նրա ընտանիքը։



