Մեծ Բրիտանիան ժամանակավորապես հեռացնում է Լիբանանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի մի մասին։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես նշել են գերատեսչությունում, բրիտանացիներին խորհուրդ է տրվում «ձեռնպահ մնալ ցանկացած ճանապարհորդությունից» դեպի Լիբանան, և նրանք, ովքեր ներկայումս արդեն գտնվում են լիբանանյան տարածքում, պետք է անհապաղ լքեն այն։



