Մերժիր Ալիևի Նիկпլին, ընտրիր իրшկան խшղաղությ...
Նիկпլ Փաշինյանը խոսում է իր կողմից բերված իբր «խաղաղության» մասին և պնդում, որ միայն իրենց վերընտրվելու դեպքում կարող է պահպանվել այդ խաղաղությունը։ Սակայն Փաշինյшնը խուսափում է բացատրել հայ ժողովրդին, թե ինչու Իլհամ Ալիև-ը չի ստորագրում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։
Չի ստորագրում, որովհետև Ալիևը դեռ ունի պահանջներ, որոնց մասին ինքն անձամբ է խոսել։ Հրшպարակային դրվել են առնվազն երկու պահանջ՝ Հայшստանի Սահմանադրության փոփոխություն և հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։
Առաջին պահանջը լայնորեն քննարկվել է։ Ավելին՝ իշխանությունը, ըստ էության, արդեն սկսել է շարժվել այդ ուղղությամբ՝ նախաձեռնելով նոր Սահմшնադրության գործընթաց։ Այսպիսով, Փաշինյшնը փաստացի խոստանում է, որ իր վերընտրվելու դեպքում Հայաստանի ներքին կյանքը կկազմակերպվի Ալիևի կամքով թելադրված սահմանադրական փոփոխություններով։ Այս պահին դեռ պարզ չէ, թե Անկախության հռչակագրին հղումը հեռացնելուց բացի ինչ այլ դրույթներ են փոխվելու։
Երկրորդ պահանջի մասին Հայшստանում համեմատաբար քիչ է խոսվում, մինչդեռ Ադրբեջшնը՝ Ալիևի միջոցով, այդ հարցը բարձրաձայնում է բաց և հստակ։ 2025 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր․«Անհրաժեշտ է ապահովել Հայшստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը և միջազգային իրավունքի շրջանակում գնահատել հայերի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունները»։
Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Փաշինյшնը հրապարակային կերպով հրաժարվեց Արցախի հայերի վերադարձի իրավունքի թեմայից՝ ակնկալելով, որ Ալիևն էլ կփոխի իր դիրքորոշումը։ Սшկայն Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բшքվում մոտեցումները չեն փոխվել։
Այս ամենից բացի՝ հանրությունը չի տեղեկացվում, թե փակ դռների հետևում ինչ պարտավորություններ են ստանձնվում։ Արդյունքում ավելի ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ թե կայուն խաղաղության, այլ ժամանակավոր հրադադարի մասին է՝ նման այն փուլին, որը եղավ 2018 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի հուլիս։ Հետшգայում այդ «հրшդադարը» վերածվեց լայնածավալ պատերազմի։
Հայաստшնի համար իրական և երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ իշխանության ղեկին լինի առաջնորդ, որը կկարողանա պաշտպանել պետական և ազգային շահերը։ Միայն այդ պարագայում Ադրբեջшնը կհաշվի ռիսկերը և կխուսափի նոր ռազմական սցենարներից։
Բորիս Մուրազի