Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու նրա սատելիտները անդադար պնդում են, թե Ռուսաստանից գործարարներ են ուղարկվում Հայաստան՝ ընդդիմադիր ուժերի համար ձայներ հավաքելու նպատակով։ Սակայն այս աղմկահարույց հայտարարությունների ֆոնին մինչ օրս որևէ կոնկրետ անուն չի հրապարակվել, որևէ փաստ չի ներկայացվել։
Իրականությունը, սակայն, այլ է։
Ռուսաստանից եկած գործարարներ, այո՛, կան։ Բայց նրանք աշխատում են ոչ թե ընդդիմության, այլ հենց Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նրանցից մեկը Մոսկվայում «Շանգալ» առևտրի կենտրոնի սեփականատեր, նաև մի շարք այլ բիզնեսների տեր Ռոման Սլոյանն է։ Վերջինս օրերս իր հոր՝ երջանկահիշատակ Միրզա Սլոյանի կառուցած կենտրոնում ընդունել էր Նիկոլ Փաշինյանին և նրա պատվին նույնիսկ համերգ էր կազմակերպել։

Մեր տեղեկություններով՝ Սլոյանը վստահ է, որ կարող է իշխանության համար ապահովել մի քանի հազար ձայն։ Ընդ որում, նա այնքան վստահ է իր դիրքորոշման մեջ, որ դա չի էլ թաքցնում՝ բացահայտ արտահայտելով իր աջակցությունը և չվախենալով անգամ այն հանգամանքից, որ Ռուսաստանի Դաշնությունում իր և իր եղբոր բիզնեսները կարող են հայտնվել ռիսկի տակ։ Ա
Երբ իշխանությունը խոսում է «դրսից բերված» աջակցության մասին, արժե նայել՝ իրականում ում համար են աշխատում այդ մարդիկ։



