ԱՄՆ-Իրան նոր համաձայնագիրը շատ ավելի լավը կլինի, քան 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) և կերաշխավորի ամբողջ աշխարհի անվտանգությունը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանի հետ կնքվող գործարքը շատ ավելի լավը կլինի, քան ՀՀԳԾ-ն», -գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ նոր գործարքը խաղաղություն և անվտանգություն է երաշխավորում ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև մյուս երկրների համար։



