Մերձդնեստրի իշխանությունները խնդրում են Ռուսաստանին ավելացնել խաղաղապահների թիվը չճանաչված Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության տարածքում, հայտարարել է ՌԴ-ում Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության գրասենյակի ղեկավար Լեոնիդ Մանակովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Պրիդնեստրովյեն բազմիցս միջնորդել է ավելացնելու ռուս խաղաղապահների թիվը, այդ թվում՝ Պրիդնեստրովյեում մշտապես բնակվող ռուսաստանցի քաղաքացիներից զինվորական անձնակազմի հավաքագրման միջոցով», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ դա արդարացված է՝ հաշվի առնելով սադրանքների և ահաբեկչական սպառնալիքի դեպքում անվտանգության ռիսկերի աճը։
Նա հիշեցրել է, որ 1995 թվականին Ռուսաստանը կրճատել է իր խաղաղապահ զորակազմի թիվը՝ հասցնելով երկու մոտոհրաձգային գումարտակի։ Ներկայումս, պարզաբանել է Մանակովը, Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության տարածքում խաղաղապահների թիվը կազմում է ոչ ավելի, քան 450 մարդ, այն դեպքում, երբ փաստաթղթերի համաձայն պետք է լինի 3100։