Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականությա...

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականության խոհանոցն է,որի մաս են կազմում նաև Առաջավոր Ասիական այնպիսի պետություններ ինչպիսին են Իրանն ու Թուրքիան։ Եվ նրանց շահերը բախվում են հատկապես Սիրիայում։ Լոգիստիկ կապերի առումով Սիրիան անփոխարինելի է Իրանի համար։

Սիրիայում տեղի ունեցող պրոցեսները կապում ենք գունավոր հեղափոխությունների հետ,բայց մոռանում ենք նշել,թե ինչը պարարտ հող ստեղծեց դրա համար։Ժամանակին ալավիտները իշխանության եկան առաջադեմ գաղափարներով և հատկապես շեշտադրում արվեց չքավոր գյուղացիների վրա ու զարգացման բարձր մակարդակի հասցվեց գյուղատնտեսությունը։2011թ․ Թուրքիան կառուցեց ջրային կասկադ Եփրատ գետի վրա, սահմանափակելով ջրային հոսքերը դեպի Սիրիա,ինչի պատճառով գյուղատնտեսությունը թուլացավ և մեծացավ ուրբանիզացիայի մակարդակը Սիրիայում ու որպես հետևանք շուկան գրավվեց թուրքական գյուղատնտեսական ապրանքներով։ Տնտեսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված սոցիալական ընդվզումները վերածվեցին քաղաքականի,որից օգտվեցին նաև զանազան կրոնական շարժումներ։Բոլոր պատերազմները ռեսուրսների համար են և բոլոր պատերազմներում որոշիչ դերը ռեսուրսներինն է, չմոռանանք նաև,որ Սիրիան աշխարհում ֆոսֆատների արտադրության առաջատարն է։

Մեր տարածաշրջանում ռեսուրսների հանգամանքը փորձեց շահարկել Ռուսաստանը Աբխազիայում,սակայն անհաջող։ Ընդվզման արդյունքում Աբխազիայում գործող իշխանությունը հրաժարական տվեց,իսկ ընդիմությունը շրջադարձային հայտարարություն արեց Վրաստանի հետ կոնֆեդերացիայի ստեղծման առաջարկով,նպատակ ունենալով Աջարիայի միջոցով Թուրքիայից աջակցություն ստանալ,ինչը բուռն արձագանք ստացավ Թուրքիայից։Թուրքիայում ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու հիմնական միջոցը արտաքին հաջողություններով քողարկվելն է։ Լիրան գահավիժում է և հետևաբար նոր արտաքին ճակատներ են անհրաժեշտ։

Իսկ Հայաստանում ուրբանիզացիայի մակարդակը արհեստականորեն շատ է բարձրացվել,Հայաստանին գյուղատնտեսության նախարարություն պետք չէ,էլ չեմ խոսում սահմանների բացման մասին․․․»։