Մեր ոստիկանները պաշտպանության կարիք ունեն սոր...

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է երեկ տարածված տեսանյութին, ըստ որի՝ մի խումբ տրանսվեստիտ-մանրմնավաճառներ Երևանի կենտրոնում հարձակվել էին ոստիկանության աշխատակիցների վրա:

Ըստ Մալյանի սեռական փոքրամասնություններն ու տրանսվեստիտները հանդիսանում են «սորոսականների հովանավորյալները:

«Տրանսվեստիների կողմից հարձկման ենթարկված ոստիկանները որևէ մեղք չունեն, նույնիսկ այդ տղաներն են անպաշտպան: Մեր ոստիկաններն այսօր պաշտպանության կարիք ունեն սորոսական ոհմակի հարձակումներից: Սորոսականները քաղաքական իշխանության կապերի մեջ են, իրենք են թելադրում՝ ինչ լինի: Շարքային ոստիկանն ի՞նչ անի, բռնի տանի ոստիկանություն, հետո իրեն դատե՞ն: Ոստիկանները պարզապես չգիտեն ինչպես վարվել:

Ինչ կարող է անել ոստիկանը, երբ տրանսվեստիտ մարմնավաճառ Կարաբինան ընդունելության է արժանանում կրթության նախարարի կողմից, ո՞նց դրանց խուլիգանության դեմ պայքարի: Եթե տրանսվեստիտները իրենց պաշտպանված չզգային, ինչպես կհարձակվեին ոստիկանների վրա», - ասաց շարժման ղեկավարը՝ հավելելով, որ սա ոչ ոստիկանության, ոչ էլ ոստիկանության ղեկավարության խնդիրը չէ:

Ոստիկաններին, իրավապահ կառույցների աշխատակիցներին Նարեկ Մալյանը կոչ արեց դիմանալ. «Այս կրկեսը երկար չի շարունակվելու, տղերք: Դուք այս հասարակության ամենալավ ու արժանավոր քաղաքացիներն ենք, այլ ոչ թե տրանսվեստիտ մարմնավաճառներն ու մարդասպան ահաբեկիչները: Քաղաքացիներին կոչ եմ անում փողոցում ոստիկաններ տեսնելիս մոտենալ ու շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար»,- ասաց նա: 

Կից տեղադրում ենք երկու տեսանյութերը: