Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեց...

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։

Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։

Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք։

Արագացրու»,-գրել է նա: