Արձանագրեցինք ուրախությամբ, որ որքան փորձում է սպառնալիքների ու ճնշումների մթնոլորտ բանեցնել իշխանությունը, այնքան վաղարշապատցին ավելի սկզբունքային է դառնում: Այս մասին Վաղարշապատում «Մայր Հայաստան»-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Իշխանավորները խայտառակ են եղել իրենց նախկին դրածոյի վարքագծից, կառավարումից: Հիմա էլ նախկինին իբրև թե մեկուսացրել են, որ հիմա էլ ասենք Արգիշտի Մեխակյանի մերձավորները գան դառնան գազալցակայանի տեր, շինարարություններ անեն: Դա է եղել ՔՊ-ի ներկայացուցչի արածը այս անցնող յոթ-ութ տարվա ընթացքում: Իսկ Մեխակյանը, մենք բազմիցս տվել ենք գնահատական, ով սեփական հոր անունը մսխել է, ուրացել է և այստեղ փորձում է իբրև սպիտակ ձեռնոցներով հանդես գալ, տիկնայք և պարոնայք, ի դեմս Արգիշտի Մեխակյանի դուք գործ ունեք միջին վիճակագրական շարքային պատեհապաշտի հետ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



