Մեր մայրաքաղաքի գրավման կոչերին ծիծաղով, մյու...

Մեր մայրաքաղաքի գրավման մասին կոչերին ծիծաղով և մտահոգությամբ ենք վերաբերում: Այս մասին Լյուքսենբուրգում կայացած ԵԱՀԿ ԽՎ 28-րդ ամառային նստաշրջանի ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Որոշ շրջանակների կողմից հնչող կոչերին՝ ուղղված մեր մայրաքաղաքի գրավմանը, մենք մի կողմից ծիծաղով, մյուս կողմից էլ մտահոգությամբ են վերաբերում:

Ռազմական տեխնիկայի, մարդկային ռեսուրսների հավաքագրումը, նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժությունները մեր տարածաշրջանում, որն իմ կարծիքով միջազգային հանրությանն անտեսել է, արտացոլվում են միակողմանի փաստաթղթի տեսքով, որը հակասում է ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին, տրամաբանությունն ու միջազգային մի շարք իրավական ակտերին», - ասել է Ուրիխանյանը:

Պատգամավորը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մնացել է իր բարձունքում՝ ցուցադրելով օբյետիվ և անկողմնակալ վերաբերմունք: