Մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ա...

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

«Մենք կարեւորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:

Ռուբեն Ռուբինյանը հանձնաժողովի նախագահի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: