Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք...

Կոչ եմ անում, սիրելիներս, ով ի վիճակի է զենք վերցնելու, վերցրեք եւ եկեք, 2-3-րդ գիծը պահեք, որ իրենք հանգիստ հակահարվածով առաջ գնան եւ ետ մղեն թշնամուն։ Այս մասին քիչ առաջ ժողովրդին կոչով դիմելու ընթացքում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Կանգնած ենք սարի պես, մինչեւ վերջ էլ կանգնելու ենք։ Վստահ եմ, որ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր մեր համազգային ուժով կլուծենք մեր հարցը։ Սպասում եմ ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։