Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են․ Փաշի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ավստրիայի ժողովրդին նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ:

«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Ավելի քան մեկ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն մաղթում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,-նշված է վարչապետի թվիթերյան գրառման մեջ։