Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Այս մասին Սաարը նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։
«Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և դրանից դուրս մեր փոխադարձ հնարավորությունների և մարտահրավերների շուրջ», - գրել է Սաարը գրառման մեջ։
«Մեր անխզելի դաշինքը երբեք այսքան ուժեղ չի եղել»,- նշել է նա։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի գրառման մեջ նշել է, որ Գիդեոն Սաարի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և մարդասիրական ջանքերի վերաբերյալ հարցեր:
«ԱՄՆ-ն և Իսրայելը հանձնառու են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնելու գործում սերտ համագործակցությանը»,- նշել է նա:



