Մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը...

«Հավաքական վերցրած՝ մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը դժվար ձեր «ոսկե ցլիկի» վարած մեքենայի չափ լինի», - անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին՝ ասաց ԱԺ ՔՊ  պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: 

Պատգամավորը հղում անելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, որը հայտարարել էր, թե չգիտի փոդքաստը վարողները ինչ են խոսում, ասաց. «Նոր նայեցի, մենակ 3 հաղորդման դուք եք հյուր եղել, տենց շատ տեղե՞ր եք գնում, որի բովանդակությունը չգիտեք»:

«Քննադատելուց առաջ լավ կլինի մտածեք՝ ինչի է անհրաժեշտություն առաջացել անընդհատ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, կարո՞ղ է  էդ դպրոցների ու մանկապարտեզների շենքերը վերցրել, ձեր բիզնեսներն էիք դրել, սեփական տներն էիք կառուցել դրանց տեղը»,- եզրափակեց պատգամավորը՝ հրավիրելով ընդդիմադիրներին իրական Հայաստան: 

Մանրամասները՝ տեսանյութում