Մեքսիկայում սպանել են Maya Press լրատվական գո...

Մեքսիկայի հարավում գտնվող Չիապաս նահանգում անհայտ անձը կրակել է հայտնի լրագրողի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Heraldo de Chiapas-ի տեղական խմբագրությանը։

Հաղորդվում է, որ 62-ամյա Ֆրեդի Լոպես Արեւալոն հինգշաբթի երեկոյան վերադարձել է տուն՝ Սան Կրիստոբալ դե լաս Կասաս համայնքում՝ մեկ այլ քաղաք ուղեւորությունից հետո: Երբ լրագրողը բեռնախցիկից իրեր է հանել, հանցագործը հրազենով մահացու վիրավորել է նրան, ապա` անհետացել մոտոցիկլետով։

Լոպես Արեւալոն որպես թղթակից աշխատել է տարբեր արտասահմանյան գործակալություններում, ինչպես նաեւ խմբագիր է եղել Novedades de México, Prensa Libre de Guatemala եւ Notimex տեղական պարբերականներում: Իր կարիերայի ընթացքում նա լուսաբանել է զինված հակամարտությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, հաղորդում է Associated Press-ը: