Այսօր Երևանի Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում պարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ Ոստիկանությունից։
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպ եղել է, տղամարդը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել։ Նախապատրսաստված փաստաթղթերը փոխանցվում են քննչական կոմիտե։
Ավելի վաղ, shamshyan.com–ը գրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով:



