Մեքենային ոտքով խփողները լակո՞տ են, դագաղներ տան դիմաց դնողները լակո՞տ չեն: Այս մասին ՆԳՆ շենքի դիմաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ասաց Բագրատ Սրբազանը։
«Ես լակոտություն եմ անվանել այն, որ մեքենայի անիվ են ծակում, ոտքերով մեքենաներին են խփում»,- նշեց Արամ Հովհաննիսյանը, որին ի պատասխան Սրբազանն ասաց՝ դագաղներ տան դիմաց դնողները լակո՞տ չեն։
«Ոտքեր ջարդողը լակոտ չի՞, Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի ոտքը ջարդել են, տանը նստած է։ Ոտքով մեքենային խփելը կամ անիվ ծակել մեզ համար դատապարտելի է։Դա ավելի մեծ աղետ չի, քան մարդկանց դռանը դագաղ դնելը։ Քաղաքացիներն իրավունք ունեն 2 օրվա տեղի ունեցածի համար պատասխաններ պահանջել։ Բախումով ոչ մեկին չվախեցնեք։ Մենք հաշտությամբ կանգնած ենք այստեղ։ 2 օր առաջ գազանական ձևով հարձակվել են մարդու վրա։ Պիտակավորում եք մարդկանց»,- նշեց Բագրատ Սրբազանը։



