Մեր այստեղ գտնվելու նպատակը մեկն է՝ մեր ընդվզումը ներկայացնելու այս ողջ ընթացքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ՔԿ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Նախ ուզում ենք հասկանալ՝ ՔԿ-ն գործում է միայն քաղաքացիների դե՞մ, թե նաեւ գործողություններ է ձեռնարկել այն ոստիկանական բռնությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում:
Մեզ համար անընդունելի են այն գործողությունները, երբ 40 հոգի խուլիգաններ, կարմիր գլխարկով մարդիկ, կարող են մեկ հոգու ծեծել, խոշտանգել եւ դրա համար պատասխանատ չտալ:
Երկու սարկավագ ուղղակի գողացել են առաջին շարքերից, մեկի գլուխը բացված: Մարդիկ կան, որ գլուխները բացված են: Մենք պահանջում ենք, որ պարոն Քյարամյանը կամ մեկ այլ ներկայացուցիչ իջնի ներքեւ եւ խոսի ժողովրդի հետ»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը կոչ արեց որեւէ սադրանքի չգնալ, որեւէ ավելորդ քայլ չանել. «Մենք առավելագույն զսպվածություն պտք է դրսեւորենք, որպեսզի այդ մարդուն նհաճույք չպատճառենք, նա ուզում է արյուն տեսնել: Արդեն իսկ շրջանառում են, մարտի 1-ի մասին են խոսում: «Մարտի 1»-ի ամենացցուն օրինակները ներկայացված են հենց այ ստախոսի դեմքով: Մենք իր նման չենք ասել՝ փայտեր վերցրեք, սիրտս փառավորվեց: Էդ մարդուն ուզում եմ ասել՝ քեզ էդ հաճույքը չենք տալու, մի հուզվիր»,-ասաց նա:



