Մենք լիովին մերժում ենք Ուկրաինային տրվելիք ա...

Ռուսաստանի Դաշնությունը լիովին մերժում է Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները, եթե դրանք կառուցված լինեն Ռուսաստանի մեկուսացման և նրա հետ առճակատման տրամաբանության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Երբ հիմա՝ Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո, որտեղ զգալի առաջընթաց էր գրանցվել կարգավորման ուրվագծերի և կոնկրետ պարամետրերի սահմանման ուղղությամբ, եվրոպական երկրները պարոն Զելենսկիի հետ գնացին Վաշինգտոն և փորձեցին այնտեղ առաջ մղել իրենց օրակարգը, որը նպատակ ունի ապահովել, որ անվտանգության երաշխիքները կառուցվեն Ռուսաստանին մեկուսացնելու, Արևմտյան աշխարհը Ուկրաինայի հետ միավորելու տրամաբանության վրա՝ Ռուսաստանի Դաշնությունը զսպելու, նրա դեմ ագրեսիվ բախման քաղաքականությունը շարունակելու համար: Իհարկե, սա մեզ մոտ չի կարող որևէ այլ զգացողություն առաջացնել, բացի լիակատար մերժումից», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։