Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին Օծման և Գահակալության 27-ամյակի առիթով։
«Վեհափա՛ռ Տեր, որդիական սիրով շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ Օծման և Գահակալության 27-ամյակի առիթով։
Աստվածային նախախնամությամբ շուրջ քսանյոթ տարի Ձերդ Սրբությունն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իրականացնելով հայ ժողովրդի հոգևոր հովվության, ազգային արժեքների պահպանության և Եկեղեցու սրբազան առաքելության շարունակման նվիրական ու պատասխանատու ծառայությունը։
Ձեր հայրապետական աղոթքները, խոսքն ու իմաստուն խրատները հույս և ներշնչանք են պարգևում հավատավոր ժողովրդին, զորացնում նրա հավատքն ու ամրապնդում կապը ազգային և հոգևոր արժեքների հետ։
Այս նվիրական օրվա առիթով աղոթում եմ առ Աստված՝ Ձերդ Սրբությանը մաղթելով քաջառողջություն, անսպառ զորություն և երկնառաք շնորհներ՝ Ձեր աստվածահաճո և եկեղեցաշեն հովվապետական ծառայությունը նույն նվիրումով շարունակելու համար։
Թող Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի և զորացնի Ձեզ՝ պարգևելով երկար ու խաղաղ տարիներ՝ ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն ու բարօրություն հավատավոր հայ ժողովրդի»,- նշել է Հայր Գրիգորը։
Հիշեցնենք՝ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է։



