«Մոլերում 11-ական սպասարկման կետեր ունենք, որոնք գործում են յուրաքանչյուր մարզում։ Յուրաքանչյուր մարզում բացել ենք մեկական գրասենյակ, ավելի ճիշտ՝ որոշ մարզերում երկուսն ենք բացել։ Ընդհանուր թիվը 14 է, իսկ մարտին այն կհասնի 23-ի։ Որպես կանոն՝ յուրաքանչյուր մարզում կունենանք երկուական գրասենյակ, ընդ որում՝ ոչ միայն հիմնական մարզկենտրոններում։
Մեր մասնավոր գործընկերոջ հետ պայմանավորվել ենք, որ կուսումնասիրենք մոնիթորինգի արդյունքները, կհասկանանք՝ սպասարկման ինչ ծավալ ենք ապահովում։ Եթե անհրաժեշտություն տեսնենք որևէ նոր գրասենյակ բացելու, դրա համար որևէ խոչընդոտ չկա»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակների վերաբերյալ հարցին։
Մանրամասն՝ տեսանյութում։



