Մենք խուսափեցինք շատ մեծ էներգետիկ վթարից, որ...

«Մենք ևս մեկ անգամ խուսափեցինք շատ մեծ վթարից, որից չկարողացան խուսափել մեր հարևաններ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ոլորտի այսչափ պրոֆեսիոնալ մասնագետներին: Մյուս կարևոր հանգամանք այն է, որ մենք կարողացանք քիչ թե շատ անցնացում դուրս գալ այս իրավիճակից, քանի որ մենք ժառանգել ենք այն, ինչ կոչվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգ, որը ունիկալ երևույթ է տարածաշրջանում»,- այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ Հայաստանում էներգետիկ համակարգի ճգնաժամին:

Փորձագետի հիշեցերեց, որ բացարձակորեն համանման վթար Հայաստանում տեղի ունեցավ 2013 թվականի նոյեմբերին, որը դասական տիպի վթար էր, և ենթական էր վերլուծությունների և այն ժամանակ, և հիմա:

«Կարծում եմ այս վթարներն ահազանգ են, որպեսզի պատկան մարմինները լրջորեն զբաղվեն այս ոլորտով։ Թեև պետք է նշեմ նաև, որ նման վթարները ոչ մի դեպքում չի կարելի քաղաքականացնել»,- ասաց Մարջանյանը:

Նրա կարծքով՝  երկրորդ խնդիրը ոչ ճիշտ իրազեկումն է. առաջին իսկ ժամերից սկսած տագնապային իրավիճակ էր, և բնավ տեղին չէր այն, որ սկսեցին օգտագործել «բլեքաութ» անվանումը: Հայաստանում ցանցն այնպիսին է, որ մեր երկրում «բլեքաութ» հնարավոր չէ: