«Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված ենք ոչ միայն բազմաթիվ տնտեսական, ֆինանսական խնդիրներ հաղթահարել, այլև շուրջ մեկ տարի դաժան հակաքարոզչություն է գնում ազատ խոսքի նկատմամբ, և դա հրահրվում է, խրախուսվում է նաև իշխանությունների կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետն արտահայտեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Վերջինիս խոսքով՝ մենք հիմա մտնում ենք մամուլի դեմ պայքարի նոր փուլ, և այդ փուլը բնորոշվում է բազմաթիվ դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով:
Տեղեկացնելով, որ «Հրապարակ» օրաթերթի դեմ այս պահին մոտ 7-8 դատական հայց կա, մի այդքան էլ՝ հայցի սպառնալիք, Արմինե Օհանյանն ընդգծեց.«Թեև յուրաքանչյուր դատավորի վարույթում այսօր մոտավորապես 1500 գործ կա, բայց իշխանական պատգամավորների գործերը կայծակնային արագությամբ ընդունվել են վարույթ, և արդեն դատական նիստեր են նշանակվել, ինչը նշանակում է, որ այդքան էլ այդպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն, այդքան էլ այդպես չէ, որ դատական համակարգը իշխանության դիկտատի, իշխանության ճնշումների տակ չէ»:
Արմինե Օհանյանն անդրադարձավ նաև դ
«Չի կարող երկրի փոխվարչապետը, որ այսօր շատ մեծ անելիքներ ունի, դիմի դատարան, շահի դատական հայցը և մի էլեկտրոնային լրատվամիջոց՝ Politik.am-ը, հայտնվի 1 միլիոն դրամ տուգանքի տակ: Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչպես է գոյատևելու այդ լրատվամիջոցը և ինչպես է փակելու այդ տուգանքը: Ճիշտ է՝ դա դեռևս առաջին ատյանի դատարանի վճիռն է, և դեռ մի քանի ատյան ունի բողոքարկելու լրատվամիջոցը, բայց ես կարծում եմ, որ անթույլատրելի է սա»:
Օհանյանի կարծիքով՝ և՛ հասարակությունը, և՛ լրատվամիջոցները, և՛ մտավորականները պետք է համախմբված իրենց խոսքն ասեն, որովհետև մամուլի հանդեպ այս ճնշումը պետք է դադարեցվի:



