Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Այս մասին Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին:
«Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի»:
Հարցին, թե նչպես է լուծվելու տարածաշրջանային կոմունիկացիաների՞ հարցը, արդյոք Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը, վարչապտը նշել է, որ իրենք գտել են լուծում, թե ինչպես պետք է վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը:



