Մենք գործնականում կորցրեցինք մեր Հայրենիքը. Ս...

Ռուսական ոճի Կենտրոնական Ասիայի բռնապետությունը հասել է Վրաստան, հայտարարել է բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նա նախազգուշացրել է, որ «կարմիր գծերը խախտվել են», և ընդդիմության միակ ելքը, նրա համոզմամբ, «միասնությունն է, հարձակումը և կրկին անգամ հարձակումը», հաղորդում է Новости Грузия-ն։

Նախկին նախագահը, դիմելով ընդդիմության կողմնակիցներին, նշել է, որ «նահանջելու տեղ չկա, մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը»։

«Ընտրությունների համար «վճարած» բռնապետը, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է։ Ի՞նչ Եվրոպայի մասին եք խոսում»,-հայտարարել է Սահակաշվիլին՝ անդրադառնալով «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի թեմային։