Մենք երաշխավորում ենք անվտանգ հայրենիք․ Դուք...

Այսօր հայ ժողովրդի  հաղթանակի օրն է, Շուշիի ազատագրման օրն է, սակայն այսօր հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Դուք լավ գիտեք դրա մեղավորին և պատասխանատուին: Մեր երկիրը ճգնաժամի մեջ է: Մենք վերջին 6 ամիսներին միասին պայքարել ենք այդ դավաճանին հեռացնելու համար: Այժմ պայքարը տեղափոխվել է նոր հանգրվան: Ժողովրդին աղետի հանգեցրած  կապիտուլյանտ սրիկան փորձելու է առաջիկա ընտրություններին խաբելով ժողովրդին, ստի, կեղծիքի ատելության ա նվան տակ վերարտադրվել: Եկեք բոլորս միասին այս հրապարակում պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու: