Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Դատախազության դիմաց տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։
Ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների հերթական դատական նիստը։
«Այսօր այստեղ ենք աջակցություն հայտնելու մեր հայրենակիցներին, ովքեր ապօրինաբար քրեական հետապնդման են ենթարկվում, ապօրինաբար զրկված են անձնական ազատությունից և ովքեր այսօր էլ շարունակում են ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկվել ակնհայտ քաղաքական դիրքորոշումների և գործունեության համար»,- իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



