Մենք այլևս մենակ չենք, ՎԵՏՕ-ին քաղաքական ուժե...

«Խնդրել եմ, որ իրավաբանները ժողովրդին պարզաբանեն, թե ինչ է նշանակում մեր երեկվա հայտարարությունը, որով մենք արձանագրեցինք սահմանադրական կարգի տապալման փաստը և հայտարարեցին այդ կարգի վերականգնման սկզբը: Այսօր կարող ենք փաստել, որ մենք ամեևին մենակ չենք: Տեղեկացնեմ, որ նախաձեռնությանը դե ֆակո միացել են քաղաքական ուժեր, ինչպես նաև մոտակա օրերին մենք կնախաձեռնենք էքսպերտային քննարկում, որտեղ բոլոր ուժերը, ովքեր լծվելու ենք սահմանադրական կարգի վերկանգնմանը, կներկայացանեն իրենց գործիքակազմը»,- այս մասին ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ: Նրա ելույթի ժամանակ հնչեցին նաև «Քոչարյան` հերոս» վանկարկումները, սակայն Մալյանը հորդորեց լռություն պահպանել: