«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամները՝ կուսկացության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ այցելել են Կուրթան համայնք, լսել գյուղացիների առաջնային խնդիրները։
Բնակիչները խոսել են կոմբայնի ու դիզվառելիքի անհրաժեշտության մասին, նաեւ ճանապարհների ասֆալտապատման խնդիրներն են նշել։
«Մենակ ընտրությունից ընտրություն չենք գալու, ամեն անգամ գալու ենք, և ամեն անգամ ուզելու ենք, որ դուք խնդիր դնեք մեր առաջ»,- կուրթանցիներին ասել է Նարեկ Կարապետյանը։



