Իրանի պաշտոնական տվյալներով՝ վերջին շրջանում ԱՄՆ-ի իրականացրած հարվածների հետևանքով զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ։
Կողմերի փոխադարձ հարձակումները շարունակվում են, իսկ Հորմուզի նեղուցը մնում է փակ ծովային երթևեկության համար, ինչը լուրջ լարվածություն է առաջացրել տարածաշրջանում։



