Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին՝ խնդրելով բյուջեի կատարման խիստ շրջանակներից բացառել էներգաապահովման հետ կապված ծախսերը՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով էներգակիրների գների աճի ֆոնին: Ինչպես հաղորդում է RAI Radio-1 ռադիոկայանը, նամակում նա նշել է, որ բարդ է քաղաքացիներին բացատրել արտոնությունները, որոնք թույլատրվում են ռազմական ծախսերի ավելացման համար:
Ինչպես պարզաբանում է ռադիոկայանը, խոսքը վերաբերում է այսպես կոչված Կայունության պակտին՝ ԵՄ բազային փաստաթղթին, որը կարգավորում է տնտեսական ցուցանիշները և նորմերը, որոնց պետք է համապատասխանեն եվրոպական տնտեսությունները՝ դուրս չգալով բյուջեի դեֆիցիտի որոշակի շրջանակից: Մելոնին խնդրում է արտոնությունները տարածել այն ծախսերի մի մասի վրա, որոնք երկրներն անում են էներգակիրների թանկացման հետևանքների մեղմացման համար: «Բարդ կլինի քաղաքացիներին բացատրել, որ ԵՄ-ն ճկունություն է թույլ տալիս պաշտպանական ծախսերի, բայց ոչ ընտանիքները և ձեռնարկությունները պաշտպանելու հարցում», - մեջբերում է անում ռադիոկայանը փաստաթղթից:



