Մեկնարկում է Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան

Այսօր մեկնարկում է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը, նախ՝ Բաքու, վաղը՝ Երևան, հուլիսի 11-ին` Բաթումի:

Ադրբեջանի մայրաքաղաքում մի քանի ժամից նախատեսված է Դոնալդ Տուսկի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ ասուլիս։

Եվրամիության խորհրդի ղեկավարի հաջորդ կանգառը Երևանն է: Այստեղ Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախատեսված է նաև մամուլի ասուլիս: