Մեկնարկել են Ռուբեն Հակոբյանի գործով նախնական...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում այսօր՝ օգոստոսի 27–ին, դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, մեկնարկել է Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:

Այսօրվա նիստում, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաև Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։