Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Օսակայում G20 գագաթնաժողովի հարթակներում բանակցություններ են սկսել:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը հանդիպումից առաջ, ինքը կարծում է, որ այդ բանակցությունների արդյունքը գերազանց է լինելու:
Ավելի վաղ երկու առաջնորդները խոսել էին «ոտքի վրա»՝ լուսանկարվելու և G20 գագաթնաժողովի բացման արարողությունների ժամանակ:



