Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-ի...

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն  իրականացնում  է «Վայքի ՃՇՇ» ՓԲ  ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է:

Մինչև աշխատանքների ավարտը՝ վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել  Հ-52 հանրապետական նշանակության ավտոճանապարհով՝ Մալիշկա գյուղի միջով: