Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանա...

Մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի ցամաքային ստորաբաժանումների հատուկ ջոկատների համատեղ զորավարժությունները, հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ «Համատեղ զորավարժություններ Արաս» անունը ստացած վարժանքները կանցկացվեն 4 օր Արդաբիլ նահանգում։

Ըստ Իրանի ԻՀՊԿ-ի, այս զորավարժությունների նպատակն է «ամրապնդել երկկողմանի հարաբերությունները, համատեղ համագործակցությունը կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարում, ապահովել ընդհանուր սահմանների անվտանգությունը, բարձրացնել ռազմական կարողությունները և ընդլայնել պաշտպանական համագործակցությունը մարտավարական և օպերատիվ մակարդակներում՝  երկու երկրների ընդհանուր շահերին  համապատասխան համաձայնագրերի հիման վրա»։