Մեկնարկել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025 թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։
Հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Գործունեություն» բաժնի «Համագործակցություն գործարար միջավայրի հետ» ենթաբաժնում։
Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարող են անդամակցության հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել public_council@petekamutner.am էլ. փոստին՝ մինչև 2025թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերն ու թերի փաստաթղթերը չեն դիտարկվելու։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 060 844-799 հեռախոսահամարով։



