Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում ընդունել է «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» որոշում:
Ըստ այդմ առաջարկվում է՝ մեկ միասնական իրավական ակտի միջոցով սահմանել նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը, սուբյեկտները և համապատասխան սուբյեկտներին պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության դեպքերը և պայմանները: Հիմնավորման համաձայն՝ դա կնպաստի պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական և բնակարանային պայմանների խնդիրների լուծմանը։