Մեկ էլ Սաֆարովն էր սենց բան անում. Սպաների բո...

Սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի դիմաց էին եկել ներկա ու նախկին սպաները՝ պահանջելով կառավարությունից պատժել սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձորում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՊՆ փոխգնդապետին ծեծելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը: Միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը կառավարության շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փորձ է արվում ահաբեկել վկաներին, որպեսզի նրանք չպատմեն ճշմարտությունը.«Նույն մարզպետի շքախմբի հարբած լինելը որևէ տեղ չի արձանագրվել:Իրենցից ոչ մեկին չեն տարել դատաբժշկի»,-ասաց Կարեն Հակոբյանը:

Բողոքի ակցիային մասնակցող այլ սպաներ պնդում էին, որ սպաները այդ օրը հարբած չեն եղել և իրենք պատրաստ են վճռական քայլերի, եթե իշխանությունները փորձեն կոծկել այս գործը: Սպաները այս դեպքը համեմատեցին տարիներ առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպային սպանելու դեպքի հետ: