Մեդվեդևը Բրիտանիան անվանել է Ռուսաստանի հավեր...

Մեծ Բրիտանիան եղել է, կա և կլինի Ռուսաստանի հավերժ թշնամին, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունից հինգ անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որոնք կապված են ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի (ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ Ռուսաստանի Դաշնությունում) գործի հետ։

Պատժամիջոցներ են կիրառվել Մոսկվայի Բասմանի դատարանի դատավոր Ելենա Լենսկայայի նկատմամբ, ով, ըստ բրիտանական իշխանությունների, «հավանություն է տվել Կարա-Մուրզայի ձերբակալությանը», ինչպես նաև նրա գործով երկու քննիչների՝ Դենիս Կոլեսնիկովի և Անդրեյ Զադաչինի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև ՌԴ ԱԴԾ երկու աշխատակիցներ՝ Ալեքսանդր Սամոֆալը և Կոնստանտին Կուդրյավցևը:

«Ես թքած ունեմ նրանց որոշումների վրա: Բրիտանիան եղել է, կա և կլինի մեր հավերժ թշնամին»,-ասել է նա: