ԵՄ առաջնորդները՝ ի տարբերություն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, ով այսօր կարող էր տոնել 90-ամյակը, անում են ամեն ինչ՝ իրենց երկրները 1945 թվականից ի վեր ամենախոշոր հակամարտության՝ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Այդ մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հնարավոր է՝ նա հրեշտակ չէր: Բայց նա Իտալիայի համար լավագույնն էր ցանկանում և հասկանում էր Ռուսաստանի տեղն աշխարհում: Նրա մահով ավարտվեց ուժեղ եվրոպական քաղաքական գործիչների դարաշրջանը»,- փաստել է Մեդվեդևը։
Այժմ էլ, նրա խոսքով, նրանց տեղը եկել են կարճատես, չար ռուսատյացներ, որոնք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Եվրոպային ներքաշեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
«Եվ աշխարհը նոր հակամարտության մեջ ներքաշվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր», - եզրափակել է Մեդվեդևը։



