Մայր Աթոռը հրապարակել է Վեհափառ Հայրապետի գահ...

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝  

  • 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
  • 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
  • 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
  • 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։

Ի դեպ՝ 2011 թվականին Նորին Սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։

Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։՛