Մայր Աթոռում վաղ առավոտից զուգահեռ երկու ժողո...

Մայր Աթոռում վաղ առավոտից միաբանների ժողով է, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների հարցն է, ըստ ամենայնի, քննարկվում է նրանց կարգալույծ անելու հարցը։ Նշենք, որ միաբանների ժողովին զուգահեռ նաև Եպիսկոպոսաց ժողով է։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց փաստաթղթի տակ ենթադրաբար ստորագրած սրբազաններին։ Հանդիպումը կայացավ նույն օրը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «շնորհակալություն» հայտնեց իր հետ հանդիպած եպիսկոպոսներին՝ «սկզբունքային դիրքորոշման» համար։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռի հայտարարությունից հետո։