Մայր Աթոռի տարածքում ոստիկանական ուժեր են հավաքվել:
Կադրերում երևում է, որ սև բերետավորներ են ժամանել Մայր Աթոռի տարածք։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանությունը հասարակական կարգն է ապահովում:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Մայր Աթոռում ժողովներ են։ Նախ՝ միաբանների ժողով էր, այժմ՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն է ընթանում։ Օրակարգում քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների հարցը։



