Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանու...

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձ է հրապարակել, որում անդրադառնում է Մայր Աթոռում տեղի ունեցածին։

«Իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի միջամտում Եկեղեցու ներքին գործերին, և այն, ինչ նախատեսված է Էջմիածնում, եպիսկոպոսների նախաձեռնությունն է, և ինքը որևէ կապ չունի այդ ամենի հետ։ Ասուլիսից ընդամենը ժամեր անց ամբողջ ՔՊ-ական ոհմակը վարչական ռեսուրսը կենտրոնացրել էր Էջմիածնում, բայց դա դեռ մի կողմ, այն տիրադավները, որոնք Նիկոլի թելադրանքով հավաք էին փորձում կազմակերպել Էջմիածնում, և որոնց ուղեկցում էին ոստիկանության բարձրագույն պաշտոնյան, ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայողները՝ քաղաքացիական հագուստով, դեմքները փակված ինչ-որ մարդիկ, այսինքն՝ այդ կետից սկսած պետությունը վերջանում է սիրելի հայրենակիցներ»,-նշում է Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով․ «Սա՛ է իրականությունը, սա՛ է Նիկոլի կառուցած պետությունը կամ պետության մասին պատկերացումները, ընդամենն այս տեսարանը  դիտե՛ք, գնահատե՛ք, թե մենք ում հետ գործ ունենք և ովքեր են սրանք առհասարակ»,- խոսքը եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։